Պետք է պատրաստ լինել ցանկացած գործողության․ Սեյրան Օհանյանը՝ սահմանին հնարավոր սադրանքների մասին

Պետք է պատրաստ լինել ցանկացած գործողության․ Սեյրան Օհանյանը՝ սահմանին հնարավոր սադրանքների մասին

ՀՀ ամբողջ անվտանգային համակարգը, ուժային կառույցները պետք է պատրաստ լինեն ցանկացած գործողությունների, պետք է ճշգրտվեն խնդիրները։ Այս մասին MediaHub-ին ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար,  ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառանալով հարցին՝ հնարվո՞ր է հակառակորդը փորձի օգտվել Ուկրաինայում ստեղծաված իրավիճակից և դիմի սադրանքների։ Ըստ նրա՝ քանի որ ռազմական գործողությունները ընթանում են  ՀԱՊԿ և ԱՊՀ տարածաշրջանում, ցանկացած  ժամանակահատվածում կարող են տարբեր սադրանքներ լինել։

«Ընդհանուր առմամբ, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական իրադարձությունները որոշիչ են լինում անվտանգության միջավայրի ձևավորման և այն սպառնալիքների առումով, որոնք որ գոյություն ունեն։ Այդ մասով մենք պետք է արձանագրենք հետևյալը՝ տեսնենք՝ ինչ է ստացվում, երբ պետությունների ղեկին հայտնվում են մարդիկ, ովքեր փորձառություն չունեն, առաջին հերթին, բանակցային ամբողջ ներուժը օգտագործելու պայմանավորվածությունների, տարբեր երկրների ժողովուրդների շահերը արտահայտելու համար»,-ասաց նա։

Սեյրան Օհանյանը նշեց, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է ճիշտ գնահատական տա այս իրավիճակին՝ անվտանգության համակագը վերահսկողության տակ պահելու տարբեր ուժերի, տարբեր սադրանքների նկատմամբ։ Նա ընդծեց, որ նման բարդ պայմաններում Զինված ուժերում կադրային արագ փոփոխությունները ցանակալի չեն։

Մանրամասները՝ տեսանյութում:

Անի Գևորգյան