Սուբվենցիոն ծրագրով Բաղրամյան բնակավայրում գազաֆիկացման աշխատանքներ են

Սուբվենցիոն ծրագրով Բաղրամյան բնակավայրում գազաֆիկացման աշխատանքներ են

Պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակում մեկնարկել են Բաղրամյան բնակավայրի Իսահակյան և Ա. Խաչատրյան փողոցների գազաֆիկացման աշխատանքները։

Ծրագրի պայմանագրային արժեքը 19.63 մլն դրամ է, որի 50%-ը համաֆինանսավորվում է պետության կողմից, 50%-ը՝ համայնքի։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել 1300 գծ.մ երկարությամբ պողպատե խողովակներով ցածր ճնշման գազատար, որից կօգտվի 16 տնային տնտեսություն։

Շինաշխատանքներն իրականացնում է «Գագշին ՄՁ» ՍՊԸ-ն, իսկ տեխնիկական հսկողությունը`«ՆՈ ՕՆԱ» ՍՊԸ-ն։

Արմավիրի մարզպետարանը տեղեկացնում է նաև, որ սույն թվականին Բաղրամյան բնակավայրում հաստատվել է նաև Արցախի 37/1 հասցեի բազմաբնակարան շենքի տանիքի վերանորոգման ծրագիրը` 40% պետության, 55% համայնքի, 5% բնակիչների համաֆինանսավորմամբ:

Նյութի աղբյուրը՝ shantnews.am