ԱՄՆ-ում շարունակվում են Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունները

ԱՄՆ-ում շարունակվում են Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունները

ԱՄՆ-ում շարունակվում են Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի բանակցությունները։ Այդ մասին Trend-ին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։

«Այսօր արդեն սկսվել են հանդիպումները։ Բանակցությունները կշարունակվեն վաղը։ Բանակցությունների ավարտի հստակ ժամանակը հայտնի չէ»,- ասել է նա։

Ինչպես ավելի վաղ նշել էր Հաջիզադեն, բանակցությունների հիմնական թեման խաղաղության պայմանագիրն է։