Ի՞նչ է այժմ կատարվում Իսրայելում, և ե՞րբ կավարտվեն ռազմական գործողությունները․ հայացք` Իսրայելից

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա պատերազմի պատճառ դարձավ, որը կարող է ազդել ոչ միայն Գազայի հատվածի վրա:
Ի՞նչ է այժմ կատարվում Իսրայելում, և ե՞րբ կավարտվեն ռազմական գործողությունները․ այս հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց իսրայելցի քաղաքական գործիչ Ալեքսանդր Ցինկերի հետ։
«Երկրի հարավում ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները խախտել են սահմանը և հարձակվել այնտեղ գտնվող ռազմական սահմանապահ զորքերի և գյուղատնտեսական տարբեր զորքերի վրա։ Այնտեղ մոտ 1200 մարդ սպանեցին, և ավելի քան 230 մարդ առևանգվել են և տարվել Գազայի հատված։ Ավելին, կան նաև օտարերկրացիներ, որոնք այնտեղ են եղել, քանի որ այն ժամանակ գիշերը նման երաժշտական փառատոն էր, և նույնիսկ տարբեր երկրներից երիտասարդներ»,- ներկայացրեց Ցինկերը։
Ըստ քաղաքական գործչի՝ Իսրայելը, բնականաբար, ռազմական գործողություն սկսեց երկու նպատակներով․ «Մի կողմից՝ գերեվարվածների ազատ արձակումն է և ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության երկրորդ ոչնչացումը։ Քանի որ եթե այն չոչնչացվի, ապա հույս չկա, որ որոշ ժամանակ անց նրանք նույնը չեն կրկնի։ Գազայի հատվածն աշխարհի ամենախիտ բնակեցված վայրերից մեկն է, այնտեղ ապրում է մոտ 2 միլիոն բնակիչ։ Գործչի խոսքով՝ ամեն անգամ հարձակումից առաջ Իսրայելի պաշտպանության բանակը նախազգուշացրել և խնդրել է հյուսիսային Գազայի քաղաքացիներին լքել այս տարածքը և մոտենալ հարավին, որպեսզի չմասնակցեն այդ ռազմական գործողություններին, որոնց պատճառով նրանք կարող են զոհվել»։
«Գազայի հատվածը բաժանված է երկու մասի՝ հարավային և հյուսիսային։ Հյուսիսայինն ամբողջությամբ շրջափակված է, կատարվում են մաքրման աշխատանքներ։ Ավելին, այժմ կա հիվանդանոց, որի տակ է գտնվում ՀԱՄԱՍ-ի գլխավոր շտաբը, այն առաջնորդները, որոնք գտնվում են Գազայի հատվածում։ Ամերիկան հատուկ դիմել է Իսրայելի բոլոր հարևաններին, առաջին հերթին Իրանին, Հեզբոլլահին, որոնք Իրանի վստահված ուժերն են այստեղ, որպեսզի նրանք չխառնվեն այս պատերազմին: Մյուս կողմից Իրանին հիմա ձեռնտու չէ ուղղակի ռազմական առճակատման մեջ մտնել Իսրայելի հետ, քանի որ եթե նույնիսկ Իսրայելը մեծապես տուժի, ապա Իրանը ոչ պակաս կտուժի և նաև նա ունի իր ներքին խնդիրները»,- շեշտեց Ցինկերը։
Նա նշեց, որ ռազմական գործողությունների ակտիվ մասը կավարտվի մինչև Ամանոր։
«Բայց Գազայի հատվածի մաքրման հարցը կարող է ձգձգվել, քանի որ դրան զուգահեռ պետք է կամաց-կամաց աշխատել այնտեղ։ Եվ փնտրել գերիներին, ինչ-որ բանակցություններ վարել` գուցե նրանց ազատելու համար»,- եզրափակեց քաղաքական գործիչը։
Մարիաննա Արամյան