Մամուլը՝ սուրճով

Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ»  թերթը գրում է․

Մենք գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ վերջին հանդիպման ընթացքում, բացի նրանից, որ ասել է, թե Հայաստանն այլեւս գործ չունի, եւ Արցախն ուղիղ պետք է բանակցի Բաքվի հետ, ակնարկել է նաեւ, թե լավ կլինի, որ Արցախի իշխանություններն էլ շարժվեն Արեւմուտքի ուղղությամբ, քանի որ Ռուսաստանը շուտով դուրս է գալու Արցախից։ Իբր իր դիրքերի թուլացմամբ պայմանավորված՝  Ռուսաստանը չի ցանկանում հակամարտության մեջ մտնել թուրք-ադրբեջանական տանդեմի հետ։

«Հրապարակ»  թերթը գրոում է․

Այսօր Սյունիքի մարզի Կապան համայնքում տեղի կունենա Իրանի գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը։ Պաշտոնական այցով երեկվանից Հայաստանում է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Նա Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ կմասնակցի հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը։

«Հրապարակ» թերթը գրում է․

Ջերմուկից մեզ հաղորդում են, որ թշնամին ոչ միայն հետ չի քաշել իր ուժերը, այլեւ ամեն օր ամրացնում է դիրքերը։ 

«Հրապարակ»  թերթը գրոում է․

Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը՝ հանգուցյալ թագուհի Եղիսաբեթ 2-րդի նշանակած վերջին վարչապետը, 6 շաբաթ պաշտոնավարելուց հետո հրաժարական տվեց։ Նա Մեծ Բրիտանիայի ամենակարճ պաշտոնավարած վարչապետն է։ Ո՛չ հող է հանձնել, ո՛չ պատերազմում է պարտվել, ո՛չ մեծաթիվ զոհեր է տվել իր վարած քաղաքականության արդյունքում՝ ընդամենը հարկային օրենսդրությունում փոփոխություն է կատարել, որը նրան չներվեց։ 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Երեւանի «Աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Հովհաննես Մանուկյանը նախորդ տարի ռեստորան է բացել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երեւանի Գյուրջյան փողոցում գտնվող «Հին թաղեր» պանդոկը Մանուկյանը բացել է վարչական շրջանի ղեկավար եղած ժամանակ:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Շուրջ մեկ տարի է, ինչ իրավապահների տեսադաշտում է հայտնվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հորեղբոր որդին՝ Արտակ Սարգսյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Հոկտեմբերի 28-31-ը Երեւանում տեղի է ունենալու Համաշխարհային հայկական գագաթնաժողովը: Այն վերածվել է մրցավազքի երկու ավանդական կուսակցությունների՝ Նիկոլ Փաշինյանի կողմից նախընտրելի Ռամկավար ազատական եւ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունների միջեւ: Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում հատկապես այն կազմը, որը ներկա է գտնվելու գագաթնաժողովին:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքերը մանիպուլացրել եւ ակնհայտ սուտ տեղեկություններ ավելի շատ տարածել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի մասին: Փաշինյանի ստերը հատկապես շատ են եղել Շուշի քաղաքի եւ դրա շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

Օրինակ՝ իր խոսքերից մեկով Փաշինյանը պնդում էր, թե ռազմական գործողությունները դադարեցնելու առավել ընդունելի տարբերակ չի եղել, բոլոր առաջարկները ենթադրում էին 7 շրջանների հանձնում՝ ներառյալ Շուշին, մինչդեռ թե՛ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը, թե՛ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խոսել են այն մասին, որ պատերազմի առաջին իսկ օրերից եղել են սեղանին դրված՝ պատերազմը դադարեցնելու առավել նպաստավոր պայմաններ: