Համազգային պայքարը խաթարելու նպատակով ՔՊ-ն «վրեժ» է լուծում ընդդիմությունից

Համազգային պայքարը խաթարելու նպատակով ՔՊ-ն «վրեժ» է լուծում ընդդիմությունից

Ազգային ժողովում իշխող խմբակցություն «Քաղաքացիական պայմանագիրը» որոշում է կայացրել Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանին եւ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոնազրկելու գործընթաց սկսել: Այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

ՀՀ գործող իշխանությունները խոսում են «ժողովրդավարության բաստիոն» կառուցելու մասին, սակայն ՔՊ-ն իր խմբակով փորձում է «վրեժ» լուծել ընդդիմությունից՝ ժողովրդական շարժումը խաթարելու համար: Ընդդիմության դեմ ուղղված ՔՊ-ական այդ քայլերը խոսում են այն մասին, որ ՔՊ-ի հռչակած ժողովրդական արժեքները նրանց համար զուտ լոզունգներ են՝ հերթական ֆեյքերը. ընդդիմության դեմ նոր արշավ է նախաձեռնվում:

ՔՊ-ն չի հասկանում, որ պատժամիջոցներ, տարբեր լծակներ կիրառելով ընդդիմության դեմ` նրանք միայն ուժեղացնում են ընդդիմությանը: ՔՊ-ն նախընտրում է մոնոլոգը. օրենքներ է բերում ԱԺ, քվեարկում է, ծափահարում է և գնում է տուն:

Ընդդիմության դեմ քայլերը խոսում են այն մասին, որ իշխանափոխությանը շատ կարճ ժամանակ է մնացել։

ՔՊ-ի պաշտոնավարումը վտանգում է ՀՀ-ի ու Արցախի ազգային անվտանգությունն ու հայոց պետականության երկարաժամկետ ապագան:

ՀՀ քաղաքացիները չպետք է որդեգրեն պասիվ դիտորդի կարգավիճակ, քանի որ ՔՊ-ի օրոք ՀՀ-ում լավ են ապրելու միայն ՔՊ-ականներն ու նրանց հարազատները, իսկ ՀՀ շարքային քաղաքացիները կամ արտագաղթելու են կամ սոցիալական աղետալի վիճակի պատճառով ամեն օր էլ ավելի վատ են ապրելու:

ՔՊ-ն հեռանալու է կամ քաղաքական մեխանիզմներով կամ սոցիալական բունտի, պայթյունի հետևանքով:

Վահրամ Բագրատյան