Քրիստոսի արձանը մեծ կարևորություն է ունենալու ոչ միայն Հայաստանի, այլև համայն հայության համար. Տեր Միքայել Դոմբուրյան

Քրիստոսի արձանը մեծ կարևորություն է ունենալու ոչ միայն Հայաստանի, այլև համայն հայության համար. Տեր Միքայել Դոմբուրյան

Քրիստոսի մոնումենտալ արձանի տեղադրման թեմայի շուրջ  ambion-news-ը զրուցել է Ազատան և Ձիթյանքով համայնքների հոգևոր հովիվ,  փոխժողովրդապետ Տեր Միքայել Դոմբուրյանի հետ։

- Քրիստոսի մոնումենտալ արձանի տեղադրումը, գլոբալ իմաստով, ի՞նչ նոր հորիզոններ է բացելու երկրի կրոնա-մշակութային վերելքի համար։

- Այս նախաձեռնությունը օգնելու է մեզ, որ մենք վերադառնանք մեր քրիստոնեական հավատքին։ Խորհրդային ժամանակաշրջանում շատ հեռացած էինք, եկեղեցիները փակված էին, պատարագ չէր մատուցվում։ Սա մեզ և մեր ժողովրդին կհիշեցնի, որ մենք պետք է դառնանք Քրիստոսի ճշմարտության ճանապարհը, որ ինքն եկավ և մեզ համար իրեն զոհեց։ Քրիստոսի մոնումենտալ արձանը այդ ամենի հիշեցման միջոց է դառնալու։ Ճիշտ այնպես, ինչպես սրբապատկերներն են, երբ դնում ենք տանը՝ չենք համբուրում, չենք խոնարհվում: Այդպես էլ արձանն է լինելու։ Այն մեզ օգնելու է, որպեսզի ավելի խորանանք ճշմարտության մեջ։ Շատ աղվոր նախաձեռնություն է։

- Ամեն մի երկիր, ամեն մի քաղաք ունի իր այցեքարտը, իր սիմվոլը։ Հնարավոր համարու՞մ եք, որ Քրիստոսի մոնումենտալ արձանը ևս դառնա Հայաստանի գլխավոր այցեքարտը, մեր խորհրդանիշերից մեկը։

- Այո, իսկ ինչու՞ ոչ, որովհետև նպատակը, որ կա՝ հենց բուն արձանը չէ, այլ Հիսուսի անունն է։ Քրիստոսի ներկայությունը մեր և աշխարհի այլ ժողովուրդներին ցուցադրելու հնարավորություն է ստեղծվելու։ Ինչպե՞ս կարելի է այս ամենին ընդդիմանալ։ Շատ ողջունելի է։

- Տեր Միքայել, սփյուռքից և, մասնավորապես, լիբանանահայերի կողմից կան շատ դրական արձագանքներ՝ պարոն Գագիկ Ծառուկյանի այս հայրենանվեր նախաձեռնության կապակցությամբ։ Ի՞նչ կարևորություն ունի արձանի տեղադրումը սփյուռքի համար։

- Ես ինքս լիբանանահայ եմ, տեսեք, Բեյրութում կա տեղադրված Մայր Աստվածածնի մեծ արձանը։ Այն բարձունքի վրա է գտնվում և աշխարհի բոլոր երկրներից մարդիկ գալիս են այնտեղ, աղոթքներ են մատուցում։ Կան մեծ թվով զբոսաշրջիկներ։ Ուխտի հատուկ օր կա, այն նշվում է մայիսի 1-ին։ Մարդիկ քայլելով գալիս, կտրում են 10-20 կմ, մինչև որ հասնում են ուխտատեղի։ Մենք էլ, որ էստեղ ունենանք Քրիստոսի մոնումենտալ արձանը, որը կառուցվելու է պարոն Ծառուկյանի հովանավորությամբ, շատ լավ կլինի։ Այնպես որ, ողջունում և իմ օրհնանքն եմ տալիս այս նախաձեռնությանը։


Նյութի սկզբնաղբյուրը՝  այստեղ։