Մոսկվայում հայրը ծեծել է դստերը, քանի որ նա ֆիզկուլտուրայից հետո հագուստը չի փոխել

Մոսկվայում հայրը ծեծել է դստերը, քանի որ նա ֆիզկուլտուրայից հետո հագուստը չի փոխել

Մոսկվայում հայրը ծեծի է ենթարկել 11-ամյա դստերը, քանի որ նա ֆիզկուլտուրայի դասից հետո հագուստը չի փոխել։ Աղջիկը հոսպիտալացվել է գլխի փակ վնասվածքով, ուղեղի ցնցումով, գլխի և ոտքի կապտուկներով։ Ինչպես հայտնի է դարձել SHOT-ին, 41-ամյա հայրը տեսազանգի միջոցով զանգահարել է դստերը և տեսել, որ աշակերտուհին մարմնամարզությունից հետո առանց հագուստ փոխելու սպորտային համազգեստ է շարունակել կրել։ Դա զայրացրել է ծնողին, և նա խոստացել է պատժել դստերը։ Հայրը կատարել է իր խոստումը` տանը ծեծելով աղջկան. Դպրոցականն ամեն ինչ պատմել է մորը, կինը ժամանել է ու շտապօգնություն կանչել։

Տելեգրամյան ալիքի համաձայն՝ աշակերտուհու ծնողներն ամուսնալուծված են, աղջիկն ապրում է հոր հետ։ Նա նախկինում էլ բողոքել էր ծեծից, սակայն հարազատները դրան ուշադրություն չէին դարձնում։ Այժմ գործը գտնվում է ոստիկանության աշխատակիցների հսկողության տակ։