Սա բառացիորեն աբիժնիկություն է․ Դավիթ Ամալյանը՝ Խաչատուրովի գործի մասին
Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի իրավունքների հանրային պաշտպանության նախաձեռնությամբ մամուլի ասուլիս է հրավիրվել։
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի հայր, երգիչ Դավիթ Ամալյանը խոսելով Խաչատուրովի գործի մասին նշեց, որ տեղի ունեցողը ծիծաղելի է։
«Որպես ստեղծագործող եմ ասում, որ եթե նույնիսկ Գրիգորի Խաչատուրովն այդ հողը վերցրել է, բոլորն էլ հող են վերցնում, դուք չե՞ք վերցնում, սիրելի ոչ մի բաներ։ Ծիծաղելի է նման արարքի համար պատժել մի մարդու, ով այսօր ամենակարևոր մարդկանցից մեկն է։ Մենք տեսանք, թե այս իշխանությունն իր գալուց հետո ումից սկսեց պատիժները․ է՛լ տուշոնկա, է՛լ եսիմ ինչ։ Իրենց մոտ տղայական մոտեցման պակաս կա, այս տեսակից չունեն իրենք։ Կներեք, բայց սա աբիժնիկություն է, բառացիորեն»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։