Վայրենիների հետ ի՞նչ խաղաղություն․ Ադրբեջանի կռիվը Հայաստանի ժողովրդի, հայկականության, քրիստոնեության դեմ է

Վայրենիների հետ ի՞նչ խաղաղություն․ Ադրբեջանի կռիվը Հայաստանի ժողովրդի, հայկականության, քրիստոնեության դեմ է

«Ասում են՝ «քոչվորի հետ խաղաղ ապրեք»։ Գուցե կհամաձայնվեինք, չի բացառվում, որովհետև լինելով պատերազմի մասնակից ու մտահոգ քաղաքացի՝ ինքս էլ լավ հասկանում եմ, որ ի վերջո մեր հարևան ժողովրդի հետ պետք է խաղաղ ապրենք... իհարկե ոչ համակեցությամբ։ Բայց 2020-ից հետո պետական մակարդակով տարված քայլերը հասցրեցին նրան, որ Արցախում իրականացվեց էթնիկ զտում՝ ցեղասպանության հատուկ դեպքերով։ Հիմա էլի խոսում են խաղաղության մասին։ Խաղաղություն նման վայրագների հե՞տ»,- MediaHub-ի հետ զրույցում զարմանում է «Վանաձոր» կամավորական ջոկատի ազատամարտիկ Համլետ Կիրակոսյանը։ 

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ ադրբեջանցիները ջարդուփշուր են անում արցախյան առաջին ազատամարտի մասնակիցների դիմաքանդակները։ Կիրակոսյանը նաև հետևում է ադրբեջանական ալիքներին, որտեղ բաց ցուցադրում են, թե վերջիններս ինչպես են պղծում հայկական եկեղեցիներն ու գերեզմանները։

«Իրենց կռիվը դեռ չի ավարտվել, վրեժ ունեն մեր սերնդի հետ, հիմա կռվում են հաղթանակ կերտած մարտիկների նկարների, գերեզմանների հետ։ Սրանց հետ համերաշխություն չի լինելու։ Պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի։ Ադրբեջանի կռիվը միայն Արցախի ու Արցախն ազատագրողների դեմ չէ, այլ Հայաստանի, հայ ժողովրդի, հայկականության, քրիստոնեության դեմ։ Ադրբեջանցիներից ավելի այլանդակ մեր ղեկավարն է, որ փորձում են խաղաղություն կնքել էս կենդանիների հետ, որոնք սարսափում են նույնիսկ քարերից»,- հավելեց մեր զրուցակիցը։

Հունան Թադևոսյան