Ուայանս եղբայրները 18 տարվա դադարից հետո կնկարահանեն Scary Movie ֆրանշիզայի ևս մեկ ֆիլմ

Ուայանս եղբայրները 18 տարվա դադարից հետո կնկարահանեն «Վախենալու կինո» (Scary Movie) ֆրանշիզայի ևս մեկ ֆիլմ։
Քինեն Իվուարի, Մարլոն և Շոն Ուայանս եղբայրները հայտարարել են «Scary Movie» կուլտային կատակերգության ֆրանշիզայի վերադարձի մասին, որի նոր մասում նրանք 18 տարի անց առաջին անգամ կաշխատեն միասին։ Նոր ֆիլմը կլինի շարքի վեցերորդը, իսկ նկարահանումները կսկսվեն 2025 թվականին։
Եղբայրները 2000 թվականին թողարկել էին առաջին ֆիլմը՝ ստեղծելով կուլտային սարսափ ֆիլմերի պարոդիա, ինչպիսիք են «Ճիչ» և «Ես գիտեմ, թե ինչ արեցիր անցյալ ամառ»: Առաջին երկու մասերի ռեժիսորը Քինեն Իվորի Ուեյանսն էր, իսկ գլխավոր դերերը խաղացել էին Մարլոնն ու Շոնը։