Լարված իրավիճակ՝ Ծիծեռնակաբերդում. Փաշինյանի այցելության պատճառով քաղաքացիներին թույլ չեն տալիս բարձրանալ հուշահամալիր

Լարված իրավիճակ՝ Ծիծեռնակաբերդում. Փաշինյանի այցելության պատճառով քաղաքացիներին թույլ չեն տալիս բարձրանալ հուշահամալիր

Ծիծեռնակաբերդում լարված իրավիճակ է։ Նիկոլ Փաշինյանի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ այցելության պատճառով քաղաքացիներին թույլ չեն տալիս բարձրանալ դեպի հուշահամալիր՝ մատուցելու հարգանքի տուրքը։ Ոստիկանության ծառայողները պարզաբանում են, թե արարողակարգի ավարտից հետո միայն կարող են բարձրանալ, թեև հավաքված քաղաքացիների թվում կան տարեցներ և երեխաներ։