Հետախուզվող 20-ամյա Ռուբենին գտել են

Ոստիկանության ՔՈԳՎ և Հրազդանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 24-ին Վանաձոր քաղաքի Աբովյան փողոցի հարակից զբոսայգում հայտնաբերվել և Հրազդանի բաժին է տեղափոխվել 20-ամյա Ռուբեն Մ.-ն:
Ոստիկանությունից հայտնում են, որ նա սեպտեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ (Սպանությունը) և 335-րդ (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հոդվածների մեղադրանքով:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Խափանման միջոցը՝ կալանք: