Գրիգորի Խաչատուրովն ազատ կարձակվի

Գրիգորի Խաչատուրովն ազատ կարձակվի

Գեներալ Գրիգորի Խաչատուրովը կազատվի կալանքից։ 

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել է Գրիգորի Խաչատուրովի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքը։ Դատարանը որոշել է երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կիրառել գրավ ու վարչական հսկողություն։