Միջպետական ճանապարհը բացվեց․ Տավուշի գյուղերի վարչական ղեկավարները կհանդիպեն Գրիգորյանի հետ

Տավուշի սահմանամերձ 4 գյուղերի վարչական ղեկավարներն ապրիլի 22-ին հանդիպելու են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: Այդ մասին լրագրողներին հայտնել է Կիրանցի վարչական շրջանի ղեկավար Կամո Շաշինյանը:
Քննարկվելու են սահմանի հետ կապված հարցերը, ներկայացվելու են բնակիչների մտահոգությունները: