Realme-ն թողարկել է GT5 Pro սմարթֆոնը, որը ժեստերով է աշխատում (լուսանկար, տեսանյութ)

Realme-ն թողարկել է GT5 Pro սմարթֆոնը, որը ժեստերով է աշխատում (լուսանկար, տեսանյութ)

Realme-ը թողարկել է իր առաջատար սմարթֆոնը՝ GT5 Pro, որն ունի ժեստերի աջակցություն։ Հայտնել է Android Authority-ն։

Սարքի առջեւի վահանակում ներկառուցված է 32 մեգապիքսելանոց դիմային տեսախցիկ եւ 3D սենսոր։ Ընկերությունից հայտնել են, որ օգտատերը կարող է իր ափը մոտեցնել սմարթֆոնի կողպված էկրանին, և սարքն ապակողպված կլինի։

Այս գործառույթը կարգավորելու համար նախ պետք է սկանավորել ձեռքի ափը:

Նաև Realme-ի կողմից ստեղծված սարքն աջակցում է ժեստերին. դրա համար պատասխանատու է հատուկ ալգորիթմը: Օգտագործողը կարող է բացել վերջերս գործարկվող հավելվածների ցանկը, տեղափոխել կուրսորը և վերադառնալ հիմնական էկրան:

Realme GT5 Pro-ն ունի առաջատար Snapdragon 8 Gen 3 պրոցեսոր, 12 գիգաբայթ օպերատիվ հիշողություն և 256 գիգաբայթ ներքին հիշողություն, եռակի տեսախցիկ՝ 50, 50 և 8 մեգապիքսել ոսպնյակներով, 5400 միլիամպ/ժամ հզորությամբ մարտկոց՝ 100 վտ արագ լիցքավորման աջակցությամբ։ Սարքի հետևի վահանակը պատված է կաշվով։

Realme GT5 Pro-ն հասանելի է Չինաստանում գնելու համար: