Փաշինյանի քաղաքականությունը՝ փակուղում 

Փաշինյանի քաղաքականությունը՝ փակուղում 

«Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի բոլոր կետերը հավասարապես կարևոր են և չեն կարող տարանջատվել։ ՀՀ կառավարության՝ «ստորագրել այն ամենը, ինչ արդեն համաձայնեցվել է, իսկ չհամաձայնեցված կետերը թողնել հաջորդ փուլերին» առաջարկը անիրատեսական է, և ես նման մոտեցման նախադեպեր չգիտեմ»,- այս մասին երեկ հայտարարել է Իլհամ Ալիևը:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի միջև Ժնևում նախատեսված հանդիպումը չեղարկվել է։ 

Ադրբեջանական կողմը վերջին պահին հրաժարվել է նախապես ձեռքբերված պայմանավորվածությունից։

Այս երկու իրադարձությունները պարզորոշ բացահայտում են, որ Բաքուն Երևանի հետ հրաժարվում է ստորագրել անգամ, այսպես ասած, «բեռնաթափված» պայմանագիրը և չի հրաժարվում ռազմական հարկադրանքի քաղաքականությունից:

Նիկոլ Փաշինյանի՝ միակողմանի զիջումների գնով խաղաղություն ստանալու քաղաքականությունը հայտնվել է լիակատար ֆիասկոյի մեջ:

Միայն հռչակումների մակարդակում է Փաշինյանի քաղաքականությունը խաղաղության մասին, իրականում այդ քաղաքականությունը նույնքան արկածախնդիր է, որքան՝ պատերազմից առաջ:

Հայաստանի ստրատեգիական կողմնորոշման փոփոխությանը միտված քաղաքականությունը, մի կողմից, տոկսիկ բաղադրիչ է մտցրել հայ-ռուսական հարաբերություններում, մյուս կողմից՝ անվտանգային որևէ երաշխիք չենք ստացել Արևմուտքից:

Նման ստատուս-քվոն միայն մեծացնում է անվտանգային վակուումը Հայաստանի շուրջ՝ մեծացնելով Ադրբեջանի ախորժակը:

Սուրեն Սուրենյանց