Շուրջ մեկ ժամ առաջ Վանաձորում պայթյունի նմանվող ձայն է լսվել․ ի՞նչ է պատահել

ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմը հայտնել է․
«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Վանաձոր համայնքի հարգելի՛ բնակիչներ, շուրջ մեկ ժամ առաջ Վանաձորում պայթյունի նմանվող ձայն է լսվել, որն անհանգստություն է առաջացրել հանրության շրջանում:
Խնդրում և հորդորում ենք խուճապի չմատնվել, քանի որ տեղի է ունեցել ավիացիոն ուսումնավարժանք»: