ԱՄՆ Խաղաղության ինստիտուտում ծանուցվել են աշխատանքից ազատվելու մասին․ ինստիտուտը «չի կարողացել խաղաղություն ապահովել»

Ամերիկայի Միացյալ Նահանգների Խաղաղության ինստիտուտի (USIP) աշխատակիցները ծանուցվել են աշխատանքից ազատվելու մասին, հայտնել է «CBS News»-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Սակայն դեռ հայտնի չէ, թե արդյոք նախատեսւում է աշխատանքից հեռացնել կազմակերպության բոլոր աշխատակիցներին։ Կրճատումները կազդեն ճնշող մեծամասնության վրա։
Սպիտակ տունը հայտնել է, որ «հարկատուները չեն ցանկանում տարեկան 50 միլիոն դոլար ծախսել «հետազոտական ինստիտուտի» վրա, որը չի կարողացել խաղաղություն ապահովել»:
USIP-ը ստեղծվել է 1984 թվականին՝ «աշխարհում հակամարտությունների կարգավորմանն ու կանխարգելմանը նպաստելու» առաքելությամբ։ Այնտեղ աշխատել է մոտ 300 աշխատակից։