Կրկին ավիավթար.Հարավային Սուդանում ինքնաթիռի կործանման հետևանքով 18 մարդ է զոհվել

Հարավային Սուդանում ավիավթարի հետևանքով 18 մարդ է զոհվել, հայտնում է Miraya Radio-ն։
Ինքնաթիռը կործանվել է Հարավային Սուդանի Յունիթի նավթահանքից օդ բարձրանալիս, որում եղել է 21 մարդ, այդ թվում՝ անձնակազմի անդամները։
«18 մարդ մահացել է, ևս երեքի վիճակը ծանր է։ Զոհվածների թվում են երկրորդ օդաչուն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կադրերը՝ այստեղ