Էջմիածնում ինքնասպան է եղել ԱԱԾ աշխատակիցը

Էջմիածնում ինքնասպան է եղել ԱԱԾ աշխատակիցը

Ողբերգակամ դեպք՝ Արմավիրի մարզում. ավտոտնակում հայտնաբերվել է Ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզի Էջմիածնի բաժնի ծառայողի դին

Այսօր՝ հունվարի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիր քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի շենքերից մեկում գտնվող ավտոտնակում տղամարդու կախված դի կա: 

Shamshyan-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված ավտոտնակի տանիքից պարաններով կախված վիճակում հայտնաբերել են Արմավիրի մարզի բնակիչ 50-ամյա Գ. Թ-ի դին: 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: 

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: 

Աղբյուրի տեղեկություններով՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է, և տղամարդը աշխատում էր ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզի Էջմիածնի բաժնում: