Ալիևն ասել է, որ Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ

Բաքուն ցանկանում է խաղաղության պայմանագիր ստորագրել Երևանի հետ, չորեքշաբթի հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Լիտվայի իր գործընկերոջ հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ։
«Մենք քննարկել ենք իրավիճակը տարածաշրջանում, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ես գիտեմ, որ Ադրբեջանից հետո Լիտվայի նախագահը կայցելի Հայաստան։ Ես վստահ եմ, որ այս այցից հետո նա կունենա ամբողջական պատկեր։ Բայց մեր դիրքորոշումը հետևյալն է. շատ պարզ։
Մենք ցանկանում ենք խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ։ Մենք ցանկանում ենք կարգավորել հարաբերությունները և շրջել թշնամության էջը։ Այսպիսով, պարոն նախագահ, կան բազմաթիվ հարցեր, որոնք պետք է քննարկվեն պատվիրակությունների անդամների շրջանում»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ Բաքվում Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի նախագահը։