Աննա Վարդապետյանին ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու առաջադրելը վիրավորանք է պետականության հասցեին․ Նաիրա Զոհրաբյան

Աննա Վարդապետյանին ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու առաջադրելը վիրավորանք է պետականության հասցեին․ Նաիրա Զոհրաբյան

Նիկոլ Փաշինյանն ամեն օր իր ոտքերը սրբում է Հայաստանի պետականության վրա և Աննա Վարդապետյանին գլխավոր դատախազի թեկնածու առաջադրելը դրա ևս մեկ օրինակ է։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Կարծում եմ` իրենց համար սկզբունքը եղել է հետևյալը` հնարավորինս կազուսային, հնարավորինս անհեթեթ թեկնածու լինի, միայն թե կամակատար լինի։ Ես միշտ ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանի թիվ մեկ թշանմին միտքն ու մտածող մարդն է։ Նիկոլ Փաշինյանը միայն մտածող մարդուց եկող վտանգն է զգում, ուստի, ամեն ինչ անում է, որ ղեկավարող էլիտան լինի անդեմ, տգետ, անուս։ Միգուցե Վարդապետյանը կրթություն ունի, բայց նրան որպես գլխավոր դատախազ նշանկելը վիրավորանք է ՀՀ պետականության հասեցին։ Նիկոլ Փաշինյանն ամեն օր իր ոտքերը սրբում է ՀՀ պետականության վրա, քանի դեռ հասարակության մի մեծ հատված այս ամենը հանդուրժում է»,-ասաց նա։

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ եթե Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում «զինվորի գլուխ էլ ուտի», հասարակության մի մեծ հատված ծափ է տալու և նա շարունակելու է տրորել Հայաստանի պետականությունը։

Նա ընդգծեց, որ պետք չէ զարմանալ Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի գործողություններից։

«Ես զարմանում եմ, որ մեր հասարակության մեջ կա մի շերտ, որը ինչ-որ բանից ցնցվում է, ինչ-որ բանից զարմանում է։ Մի նայեք իրենք նշանակած կառավարության կազմը, իրենց նշնակած իրավապահներին, մարզպետներին, թաղապետերին, փոխթաղապետերին»,- ասաց նա։

Անի Գևորգյան