Փաշինյանը կմեկնի Մոսկվա

Փաշինյանը կմեկնի Մոսկվա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-9-ը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան. այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Պալտովը։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման մասին փաստաթուղթը պատրաստ է։

Ռուսական կողմը, ըստ նրա, ակնկալում է, որ մեկ շաբաթ անց ամեն ինչ կդիտարկվի գործնական հարթության մեջ, և Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարները կրկին հավաքվելու կարիք կունենան։