«Բարսելոնայի» նախագահը շնորհակալություն է հայտնել Լևանդովսկուն

«Բարսելոնայի» նախագահը շնորհակալություն է հայտնել Լևանդովսկուն

«Բարսելոնայի» ղեկավարությունը գոհ է լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու պահվածքից:

Ինչպես հայտնում է Sport1.de-ն օրեր առաջ կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան զանգահարել է հարձակվողի գործակալին և շնորհակալություն հայտնել Լևանդովսկուն` «Բավարիայի» վերաբերյալ հրապարակային հայտարարությունների համար։ Նշվում է, որ Ռոբերտը վերջերս է խոսել «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչի հետ, սակայն հարձակվողը ներողություն չի խնդրել Լեհաստանի հավաքականի ճամբարում ասված խոսքերի համար։

Լևանդովսկու դիրքորոշումը մնում է անփոփոխ: Նա շատ է ցանկանում հեռանալ «Բավարիայից»: Ռոբերտը հույս ունի, որ մյունխենյան ակումբը կհասկանա իրեն ու հնարավորություն կտա տեղափոխվել «Բարսելոնա» մինչ մրցաշրջանի մեկնարկը։

Նախորդ մրցաշրջանում Լևանդովսկին «Բավարիայի» կազմում անցկացրած 50 խաղում խփել է 46 գնդակ: