Նախկին ՔՊ-ական Թաթուլ Ասիլյանն այս պահին տեղափոխվում է Հայաստան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամ Թաթուլ Ասիլյանն այս պահին ինքնաթիռում է և տեղափոխվում է Հայաստան: Այդ մասին հայտնում է MediaHub-ի թղթակիցը:
Հիշեցնենք, որ վերջինս հետախուզման մեջ էր` 2024թ. մայիսից, սեպտեմբերին նրան հայտնաբերել էին ՌԴ-ում։
Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։