Ավստրալացի ֆերմերը կծել է իր վրա հարձակված կոկորդիլոսին

Ավստրալացի ֆերմերը կծել է իր վրա հարձակված կոկորդիլոսին

Հյուսիսային Ավստրալիայի ֆերմեր Քոլին Դեվերոյին հաջողվել է պայքարել կոկորդիլոսի հարձակման դեմ, ավելին, 60-ամյա տղամարդը կարողացել է կծել նաև սողունին, գրում է Gazeta.ru-ն։

Դեվերոն լճի մոտ գտնվող իր սեփականության ցանկապատն էր նորոգում, երբ նրա վրա հարձակվեց երեք մետրանոց կոկորդիլոսը։ Սողունն ատամներով բռնել է տղամարդու ոտքից ու քարշ տվել ջուրը։ Սակայն ֆերմերը չի զարմացել և փորձել է ոտքով հարվածել կոկորդիլոսին, ինչից հետո նա կծել է նրա կոպերը։

Տուժածի խոսքով՝ ինքը շտապել է դեպի մեքենան, իսկ կոկորդիլոսը մի քանի մետր հետապնդել է իրեն։ Դրանից հետո Քոլինը հասել է հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ օգնություն է ստացել։