Խաչատուրյանի «աննախադեպ» հայտարարությունը

Խաչատուրյանի «աննախադեպ» հայտարարությունը

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն է, ով հանդես է եկել աննախադեպ հակապետական հայտարարությամբ: 

Հայաստանն ագրեսո՞ր է 

Հայաստանի նախագահը Կատարի  պետություն կատարած այցի ընթացքում հայ համայնքի հետ հանդիպմանն ասել է. «Այն, ինչ տեղի ունեցավ 2020 թվականին 44-օրյա պատերազմի ժամանակ, հենց այդ պատերազմը, որը կանխատեսելի էր դեռեւս 1990 թվականին կամ 91  թվականին, երբ որ մենք սկսեցինք Ադրբեջանի հետ մեր խնդիրները փորձել լուծել պատերազմի միջոցով, շատ տեսանելի էր, որ էդպիսի մի իրավիճակ լինելու է…»: 

Երկու ակնհայտ կեղծիք 

Խաչատուրյանը երկու ակնհայտ կեղծիք է թույլ տվել.
ա) Հայաստանը 90-ականներին (ու երբևէ) չի եղել պատերազմի նախահարձակ,
բ) բացարձակ անհեթեթություն է՝ այսօրվա անփառունակ, նվաստացուցիչ վիճակի համար անիծել 90-ականների հաղթանակը:

Վահրամ Բագրատյան