Տարին ավարտվում է, ՔՊ-ական պատգամավորների վոյաժները՝ ոչ

Տարին ավարտվում է, ՔՊ-ական պատգամավորների վոյաժները՝ ոչ

Տարին մոտենում է ավարտին, իսկ պատգամավորական վոյաժները չեն սպառվում: Առաջիկա օրերին էլ ԱԺ պատգամավորները կմեկնեն այլ երկրներ՝ իբրև թե հույժ կարևոր առաքելությամբ:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մի շարք կարգադրություններ  է ստորագրել, համաձայն դրանց, օրինակ, քաղաքականության մշակման նորարարական եւ մասնակցային մեթոդների վերաբերյալ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ճանաչողական այցին մասնակցելու համար 2024 թվականի դեկտեմբերի 8-12-ը Հելսինկի (Ֆինլանդիայի Հանրապետություն) կգործուղվի Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը:

Նույն կարգադրությունից հայտնի է դառնում, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը:

Եվրոպական խորհրդարանում հանդիպումներ ունենալու համար 2024 թվականի դեկտեմբերի 9-12-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) կգործուղվեն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ նրա գործընկեր Տաթեւիկ Գասպարյանը:

Սփյուռքի համաշխարհային համաժողովին եւ «ORF America» ամենամյա գալա ընթրիքին մասնակցելու համար 2024 թվականի դեկտեմբերի 7-11-ը Սան Ֆրանցիսկո (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) կգործուղվի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

Նշվում է, որ այս գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը ևս կատարում է հրավիրող կողմը: