Իրանի նախագահը կարող է միջնորդի դեր ստանձնել Ադրբեջանի և Հայաստանի միջև․ Խատիբզադե

Թեհրանը ողջունում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնությունը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։
Խատիբզադեի խոսքով՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը կարող է միջնորդի դեր ստանձնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում։
«Ես կարծում եմ, որ այս հարցը կարտացոլվի նաև երկու երկրների ամենօրյա շփումներում», - հավելեց նա։