Արծաթի սևանալը կարող է վկայել առողջական խնդիրների մասին․ մանրամասներ

Ցանկացած 925 հարգի արծաթ օդի հետ շփումից սևանում է։ Մաքուր արծաթը առնվազն 92,5% արծաթ և 7,5% այլ մետաղների խառնուրդ է:
Եվ այդ մյուս մետաղներն են, սովորաբար պղինձը, որը օքսիդանում է օդում և որի արդյունքում արծաթյա զարդերի վրա խիտ շերտ է ստեղծվում։ Արծաթի մուգ ծածկույթը առաջանում է ոչ միայն մշտական կրումից։ Կան մի քանի վարկածներ, թե ինչու է դա տեղի ունենում:
Որոշ մարդկանց մոտ նման զարդերը շատ արագ են սևանում։ Սա կարող է վկայել առողջական խնդիրների մասին, ամենայն հավանականությամբ, մենք խոսում ենք էնդոկրին համակարգի խնդիրների մասին: Այս դեպքում դուք պետք է դիմեք բժշկի:
Մգեցման պատճառ կարող են լինել՝
-ներքին օրգանների հիվանդություններ
-լուրջ ֆիզիկական ակտիվություն
-սթրես
-հորմոնալ փոփոխություններ օ
-օդի բարձր խոնավություն