Հայտնաբերվել է կորած զինծառայողի դին

MediaHub-ի տեղեկություններով՝ հայտնաբերվել է եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորած զինծառայողի դին:
Մեր աղբյուրի փոխանցմամբ`զինծառայողի դին հայտնաբերվել է Սիսիանի մոտակայքում:
MediaHub-ի հետ զրույցում ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ քիչ անց հանդես կգան հաղորդագրությամբ: