Աշխարհի լուրերը՝ 1 րոպեում (29.01.2024)

1.  Էրդողանն ու Պուտինը կարող են առաջիկա հանդիպման ժամանակ քննարկել Ուկրաինան, հացահատիկի գործարքը և տարածաշրջանային հարցեր: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահները նախատեսում են հանդիպել տարեսկզբին։ Հանդիպման հստակ ժամկետ դեռ չկա։ 
2.  Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն կփոխանակվեն պաշտոններով։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ հունվարի 24-ին տեղի է ունեցել «Վրացական երազանք»-ի քաղխորհրդի նիստը, որում որոշվել է փետրվարի 1-ին անցկացնել քաղաքական ուժի համագումար։ Այս համագումարում Կոբախիձեն կառաջադրվի կառավարության ղեկավարի պաշտոնում, իսկ Ղարիբաշվիլին կդառնա կուսակցության ղեկավար։   
3.  Ֆրանսիացի ֆերմերները այսօր տեղական ժամանակով ժամը 14:00-ից սկսել Փարիզի, այսպես կոչված, պաշարումը: Ակնկալվում է, որ ակցիան կտևի հինգ օր։ Ֆերմերներին միացել են նաև տաքսիստները: 
4.  Տեխասի իշխանությունները հայտարարել են Մեքսիկայի հետ պետական   սահմանի ողջ երկայնքով փշալարեր տեղադրելու մտադրության մասին։ Նշենք, որ ապօրինի ներգաղթյալների զգալի ներհոսքի պատճառով Տեխասի իշխանությունները փշալարեր են տեղադրել սահմանին, սակայն ԱՄՆ Գերագույն դատարանը վճիռ է կայացրել հօգուտ դաշնային իշխանությունների՝ թույլ տալով սահմանապահ ծառայության աշխատակիցներին հեռացնել այդ փշալարերը: Տեխասի իշխանությունները հրաժարվել են ենթարկվել վճռին: 
5.  Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ժամանել է Պակիստան: Առաջիկա բանակցությունների հիմնական թեման երկու երկրների հարաբերություններում լարվածության նվազեցումն է, որն առաջացել է Պակիստանի տարածքում «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորման շտաբի վրա Իրանի հարձակման հետևանքով։