Վթար՝ Երևանում. բախվել են Nissan Altima-ն, Nissan Tida-ն և SHACMAN բեռնատարը. Nissan-ներից մեկը հայտնվել է գազոնում

Այսօր՝ փետրվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են Nissan Altima-ն, Nissan Tida-ն և SHACMAN մակնիշի բեռնատարը: Գրել է Shamshyan.com-ը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Բախման հետևանքով Nissan-ներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գազոնում:
Տարածքը սահմանազատել և տեղում հերթապահություն են իրականացրել նույն վաշտի ավագ պարեկ Կարեն Գալստյանն ու պարեկ Մարիամ Սահակյանը:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: