Լրատվամիջոցները ստում են, նրանք կիմանան ճշմարտությունը, երբ ես հարցազրույց տամ. Ռոնալդու

Լրատվամիջոցները ստում են, նրանք կիմանան ճշմարտությունը, երբ ես հարցազրույց տամ. Ռոնալդու

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ինստագրամում մեկնաբանություն է կատարել՝ անդրադառնալով իր շուրջ ստեղծված իրավիճակին:

«Նրանք կիմանան ճշմարտությունը, երբ ես հարցազրույց տամ մի քանի շաբաթից։ Լրատվամիջոցները ստում են: Գրի եմ առնում բոլոր լուրերը, իսկ վերջին մի քանի ամիսների ընթացքում 100 լուրերից միայն 5-ն էին ճշմարիտ։ Պատկերացրեք ճշմարիտ իրավիճակը, ահա ձեզ հուշում»,- գրել է Ռոնալդուն:

Ոչ պաշտոնական տեղեկություններով, Ռոնալդուն ցանկանում է խաղալ Չեմպիոնների լիգայում ելույթ ունեցող ակումբում, իսկ «Մանչեսթեր Յունայթեդն» այս մրցաշրջանում կխաղա Եվրոպա լիգայում: Իսպանական AS-ի հաղորդմամբ՝ 37-ամյա պորտուգալացին կարող է վերադառնալ կամ Լիսաբոնի «Սպորտինգ», կամ էլ տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա»: Այլ տարբերակ, ըստ պարբերականի, նա չունի: