Որքան շատ ինքնորոշման իրավունքից կտրված արցախահայության իրավունքների հարցերն առաջ տարվեն, այնքան շատ կմեծանան մեր հայրենակիցների գոյաբանական վտանգները․ Թաթոյան

Որքան շատ ինքնորոշման իրավունքից կտրված արցախահայության իրավունքների հարցերն առաջ տարվեն, այնքան շատ կմեծանան մեր հայրենակիցների գոյաբանական վտանգները․ Թաթոյան

Արման Թաթոյանը գրում է․

Արցախի բնիկ ժողովրդի` արցախահայության իրավունքների և անվտանգության մասին խոսելն անիմաստ է, եթե դրանք առանձնացվում կամ կտրվում են ինքնորոշման բնական իրավունքից:

Ինքնորոշումն է արցախահայերի անվտանգության ու իրավունքների հիմքում, որոնց իրական երաշխիքն էլ Արցախի` Ադրբեջանի հետ որևէ կապ չունեցող կարգավիճակն է:

Մնացյալ ամեն ինչն արցախահայության իրավունքների անիրատեսական, ադրբեջանական շահերից բխող ու նրանց ցեղասպան քաղաքականությունն անտեսող օրակարգ է:

Այնպես որ` որքան շատ ինքնորոշման իրավունքից կտրված արցախահայության իրավունքների հարցերն առաջ տարվեն, այնքան շատ կմեծանան մեր հայրենակիցների գոյաբանական վտանգները, կամրապնդվեն ադրբեջանական կեղծիքներն ու շահարկումները: