Էջմիածնի ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանին բերման են ենթարկել․ փաստաբան

Էջմիածնի ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանին բերման են ենթարկել․ փաստաբան

Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու «Էջմիածին դաշինք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը բերմեն է ենթարկվել։ Այս մասին գրառում է արել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Տեղեկացա, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու «Էջմիածին դաշինք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը զենք, զինամթերք պահելու կասկածանքով բերման է ենթարկվել: Այսպիսով, «զենքի» որոնման հիմքով տեղի ունեցավ քաղաքական հերթական ռեպրեսիան, քանի որ իշխանության համար Սևակ Խաչատրյանի միակ զենքը իր քաղաքական հայացքներն են»,–գրել է փաստաբանը։