«Հայրենիքի դավաճանություն»․ Ռաստորգուևը մերկացրել է արտասահման մեկնած աստղերին

Երգիչ Նիկոլայ Ռաստորգուեւը «Антонимы» շոուի ժամանակ կտրուկ է արտահայտվել այն արտիստների մասին, որոնք Դոնբասում ռուսական հատուկ գործողության սկսվելուց հետո սկսել են մեկնել արտասահման: Նրա կարծիքով՝ այդ հայտնիների արարքն այլ կերպ, քան հայրենիքի դավաճանություն չի կարելի համարել։
Ռաստորգուեւը հայտարարել է, որ պետք է սիրել սեփական երկիրը եւ «ցանկացած պարագայում լինել նրա կողքին»: Այսպիսով, նա պատասխանել է հաղորդավար Անտոն Կրասովսկու հարցին՝ «Կան արդյոք ինչ-որ բաներ, որոնք կարող է կատարել Ձեր երկիրը եւ որոնք դուք կդատապարտեք»:
«Գիտե՞ք՝ ինչ է դավաճանությունը։ Սա հայրենիքի դավաճանություն է, սա իսկական դավաճանություն է», - ընդգծել է Ռաստորգուեւը։
Կրասովսկու հետ զրույցի ժամանակ «Լյուբե» խմբի մենակատարը նաեւ հերքել է Գերմանիա արտագաղթելու մասին լուրերը։ 65-ամյա երաժիշտը խոստովանել է, որ իրեն հոգնեցրել է արդարանալ այն բանի համար, ինչը չի արել։ Նա երկրպագուներին հավաստիացրել է, որ եթե ապրում է արտասահմանում, դա բացառապես կապված է աշխատանքի հետ։ Ոչ մի մշտական բնակության մասին խոսք լինել չի կարող։
Այն մասին, որ Ռաստորգուեւն իբր գաղթել է Գերմանիա, հայտնի է դարձել 2019 թվականին։ Որոշ ամսագրեր եւ թերթեր, վկայակոչելով անանուն աղբյուրներ, նշել են, որ կատարողը, իբր, անշարժ գույք է գնել Բադեն-Բադեն քաղաքում: