Զելենսկին Սպիտակ տանն է․ Կստորագրի Ուկրաինայի հանքահումքային պաշարների վերաբերյալ գործարքը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Սպիտակ տուն՝ հանդիպելու ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ։ Նրանք պետք է համաձայնագիր ստորագրեն Ուկրաինայի տարածքում հազվագյուտ հողային մետաղների համատեղ արդյունահանման մասին, գրում է ՌԻԱ Նովոստին։
Զելենսկին Սպիտակ տուն է ժամանել զրահամեքենայով։ Նրան դիմավորել է Թրամփը և ուղեկցել շենք։
Փետրվարի 25-ին Financial Times-ը հայտնել էր, որ Ուկրաինան և ԱՄՆ-ը համաձայնեցրել են օգտակար հանածոների արդյունահանման վերաբերյալ գործարքի պայմանները: Այն նախատեսում է հիմնադրամի ստեղծում, որում ուկրաինական կողմը կներդնի պետական սեփականություն հանդիսացող հանքային ռեսուրսների, այդ թվում՝ նավթի և գազի, ինչպես նաև հարակից լոգիստիկ ծառայությունների «ապագա դրամայնացումից» եկամտի 50%-ը։