Ղրղզստանը «Միր» քարտից հրաժարվելը բացատրել է Լատվիայի՝ քարտի օպերատորին անջատելու սպառնալիքով

Ղրղզստանի կառավարության ղեկավար Ակըլբեկ Ժապարովը Յոգորկու Քենեշի (միապալատ խորհրդարան) նիստում բացատրել է ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերի սպասարկման դադարեցման պատճառները։
«Միր»-ի, ինչպես նաև տեղական «Էլքարտի» վճարային համակարգի ազգային օպերատորը Միջբանկային պրոցեսինգային կենտրոնն է: Դրա համար ծրագրային ապահովումը մշակվել է լատվիական ընկերության կողմից, որը սպառնացել է անջատել Միջբանկային պրոցեսինգային կենտրոնը:
«ՄՊԿ-ի ծրագրային ապահովումը պատրաստված է լատվիական ընկերության կողմից։ Այն նամակ է ուղարկել, որտեղ գրել է, որ եթե չդադարենք աշխատել «Միր» քարտի հետ, իրենք կանջատեն ՄՊԿ-ն։ Դրա համար ժամանակավորապես կասեցրինք։ Կձեռնարկվեն մի շարք մեխանիզմներ և գործողություններ։ Այսօր դրանք հնարավոր չի լինի բարձրաձայնել»,- ասել է Ժապարովը:
Նախարարների կաբինետի ղեկավարն ասել է, որ որոշումը կայացվել է 4 միլիոն «Էլքարդ» քարտերի սեփականատերերին «չվտանգելու» համար։ Նա նշել է, որ սահմանափակումները «ազդել են ինչպես Թուրքիայի, այնպես էլ Չինաստանի վրա»։
«Սա մեր պատերազմը չէ. Անցյալ տարի «Միր» քարտով սպասարկվել է զբոսաշրջիկների միայն 4 տոկոսը»,- հավելել է նա։