Անցնող շաբաթվա ընթացքում ԶՊՄԿ-ն գործել և շարունակում է գործել սովորական ռեժիմով. հայտարարություն

Անցնող շաբաթվա ընթացքում ԶՊՄԿ-ն գործել և շարունակում է գործել սովորական ռեժիմով. հայտարարություն

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում մշտական հիմունքներով գործում է արտակարգ իրավիճակների շտաբ:

ԶՊՄԿ-ի տարածծ հայտարարության մեջ ասվում է. «Չնայած ստեղծված իրավիճակին, անցնող շաբաթվա ընթացքում ընկերությունը գործել և շարունակում է գործել սովորական ռեժիմով՝ պահպանելով անվտանգության միջոցառումները։ Բոլոր արտադրամասերը աշխատել և շարունակում են աշխատել անխափան։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ գործարանում մշտական հիմունքներով գործում է արտակարգ իրավիճակների շտաբ։

ԶՊՄԿ-ի բոլոր ներքին կառույցները պատրաստ են իրականացնել արագ և արդյունավետ միջոցառումներ՝ համաձայն հաստատված գործողությունների ծրագրի»։