Հիմա էլ եմ հաստատում՝ ադրբեջանցին է սպանել ԶՊՄԿ աշխատակցին, նրան պետք է մեղադրանք առաջադրվի․ ՔՊ-ական
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը ԶՊՄԿ-ում տեղի ունեցած սպանությունն ավելի վաղ վերագրել էր ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցիներից մեկին։
Դիտարկմանը, որ իրավապահները չեն հաստատել այդ վարկածը, Նարեկ Ղահրամանյանն արձագանքեց, թե ՔԿ-ն երևի որոշակի գործընթացներ է իրականացնում, որպեսզի հաստատի այդ տեղեկատվությունը։
«Ես ունեմ ինֆորմացիա, և այդ ինֆորմացիան շատ հստակ է»,- նշեց նա։
Հարցին, թե տեղեկատվության հաստատվելու դեպքում մեղադրանք կառաջադրվի՞ այդ ադրբեջանցուն, Ղահրամանյանը պատասխանեց՝ ՀՀ-ում քաղաքացիական անձ է սպանվել, ո՞նց կարող է մեղադրանք չառաջադրվել։
Իսկ հնարավո՞ր է, որ Հայաստանը վերադարձնի այդ երկու զինծառայողներին, Նարեկ Ղահրամանյանը չհստակեցրեց՝ ասելով, որ չի կարող ապագայի մասով կանխատեսումներ անել։
«Չեմ կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել։ Ամեն դեպքում վստահ եմ, որ կհարուցվի քրեական գործ ու սպանողը կձերբակալվի»,- նկատեց Նարեկ Ղահրամանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։