Հարավաֆրիկյան Հանրապետության առաջնության խաղում 41 ինքնագոլ է գրանցվել

Հարավաֆրիկյան Հանրապետության առաջնության խաղում 41 ինքնագոլ է գրանցվել

Անհավանական միջադեպ է գրանցվել Հարավաֆրիկյան Հանրապետության ֆուտբոլի առաջնության 4-րդ դիվիզիոնում։

Տիտղոսի համար պայքարել են «Մատիյասի» ու «Թայգերս» թիմերը։ Վերջին տուրում «Թայգերսը» 33-1 հաշվով հաղթել էր մրցակցին, որպեսզի ավելի բարելավի գնդակների տարբերությունը՝ չնայած +16 առավելություն ուներ «Մատիյասի» նկատմամբ։ Դրանից հետո «Մատիյասին» էլ հաղթել էր 59-1 հաշվով։ Նրա մրցակիցը 4 կարմիր քարտ էր ստացել ու 41 ինքնագոլ հեղինակել։

Թիմերը որակազրկվել են պայմանավորված խաղեր անցկացնելու համար: Առաջնության հաղթող է ճանաչվել այլ ակումբ։