Նոր՝ 31 մլն 805 հազար դրամ արժողությամբ անշարժ գույք Արաբկիրում, վարկեր․ ի՞նչ է հավատարմագրել Հովիկ Աղազարյանը

Նոր՝ 31 մլն 805 հազար դրամ արժողությամբ անշարժ գույք Արաբկիրում, վարկեր․ ի՞նչ է հավատարմագրել Հովիկ Աղազարյանը

ՀՀ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը 31 մլն 805 հազար դրամ արժողությամբ անշարժ գույք է գնել Արաբկիրում (բազմաբնակարան բնակելի շենքը` մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակելի և ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինությունը)։ Այս մասին MediaHub.am-ը տեղեկանում է պատգամավորի՝ մայիսի 26-ին ներկայացրած հայտարարագրից։

Վերջինիս կանխիկ դրամական միջոցները տարվա սկզբին կազմել են 800 հազար դրամ, որը տարվա ավարտին ավելացել է՝ դառնալով 1 մլն դրամ։ Բացի ԱԺ-ից՝ պատգամավորը որևէ այլ եկամտի աղբյուր չի ունեցել և խորհրդարանից ստացել է 8 մլն 26 հազար դրամ աշխատավարձ։

Պատգամավորի վարկերի, փոխառությունների բաժնում նշված է, որ 24 մլն 460 հազար դրամ բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդի չափը կազմել է 23 մլն 719 հազար դրամ (14.50 տոկոսադրույք)։ 4 մլն 656 հազար դրամ սպառողական վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 4 մլն 968 հազար դրամ (12.10 տոկոսադրույք)։ Իսկ 1 մլն 517 հազար դրամ ապառիկի մայր գումարի մնացորդը դարձել է 789 հազար 790 դրամ։
Կնոջ ու որդու հայտարարագրերը լրացված չեն։ Նշված է, որ չեն աշխատում։