Թմրանյութ ու զինամթերք են հայտնաբերել․ մանրամասներ

Փետրվարի 13-ին Ճամբարակի համայնքնային ոստիկանները օպերատիվ տեղեկությունն ստուգելու նպատակով Վահան գյուղում էին։ Նրանք բնակիչներից մեկի տանը կից ավտոտնակի մետաղյա պահարանում հայտնաբերեցին ինքնաձիգի 136 փամփուշտ։ 59-ամյա տանտիրոջ հավաստմամբ՝ դրանք ձեռք էր բերել դեռևս 1990-ական թվականներին։ Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին։
Փետրվարի 14-ի առավոտյան Ճամբարակի բաժնի քրեական հետախույզները ստացված տեղեկություններն ստուգելու նպատակով այցելել են Ձորավանք գյուղի մի բնակչի տուն։ 58-ամյա տղամարդն իրավապաներին իրավիրել է ներս, որտեղ ակնհայտ տեսանելի վայրում նրանք նկատել են ինքանձիգի 4 փամփուշտ և փամփշտատուփ, որում նույնպես փամփուշտ կար։ Իրավապահների աչքից չեն վրիպել նաև կանեփանման զանգվածով թղթե փաթեթն ու կանեփի սերմերը։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին։ Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են։