Ինչու է «Գազպրոմը» դադարեցրել Nord Stream-ի միակ գործող տուրբինի աշխատանքը

«Գազպրոմը» պատասխանել է Nord Stream-ի միակ գործող տուրբինի աշխատանքի դադարեցմանն ուղղված Գերմանիայի մեղադրանքներին։ Այս մասին հայտնում է Readovka-ն:
Նշվում է, որ հայտնաբերված անսարքությամբ տուրբինի շահագործումը հակասում է Ռուսաստանի Դաշնության օրենքներին: «Գազպրոմը» հայտարարել է, որ Nord Stream 1 -ի «Պորտովայա» կոմպրեսորային կայանի վերջին շարժիչի վիճակը չի համապատասխանում ռուսական արդյունաբերության ստանդարտների պահանջներին։
Ինչպես պարզաբանել են ընկերությունում, Siemens-ի շարժիչներն ունեն համակարգային թերություն՝ յուղի արտահոսք, ինչը հանգեցնում է հրդեհի կամ պայթյունի վտանգի։
«Այս գազի պոմպակայանի հետագա շահագործումը առանց հայտնաբերված թերությունները վերացնելու ստեղծում է հրդեհի կամ պայթյունի վտանգ, այսինքն՝ ազդում է ամբողջ կայանի արդյունաբերական անվտանգության վրա», - հաղորդում է «Գազպրոմի» մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը նախազգուշացրել էր, որ պատժամիջոցների պատճառով անհնար է իրականացնել շարժիչների պլանավորված կապիտալ վերանորոգում, ինչը կհանգեցնի ամբողջ խողովակաշարի ամբողջական փակմանը, երբ Siemens տուրբինները վերջապես սպառեն իրենց անվտանգ շահագործման ժամկետը: