Հայաստանը 3-րդ մեդալն է ապահովել Թուրքիայում

Էրզրումում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության 5 -րդ մրցումային օրվա առաջին իսկ մենամարտը հաղթական էր մեզ համար։
1/4 եզրափակիչ մենամարտում ռինգ դուրս եկավ 40 կգ քաշային Վահրամ Դովլաթբեկյանը ու վստահ հաղթանակ տարավ Իսրայելը ներկայացնող Արթուր Պրոհվնեսկու նկատմամբ։ Նա ոչ միայն նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր, այլև ապահովեց Հայաստանի համար երրորդ՝ առնվազն բրոնզե մեդալը։ Հիշեցնենք, որ նա պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ հաղթել էր ադրբեջանցի մարզիկին։