Եռաբլուրի հետ մեզ կապելը ստորագույն մանիպուլյացիա է․ Լևոն Քոչարյան

Եռաբլուրի հետ մեզ կապելը ստորագույն մանիպուլյացիա է․ Լևոն Քոչարյան

Եռաբլուրի հետ մեզ կապելը ստորագույն մանիպուլյացիա է, ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը։

«Եթե չզլանաք, կարող եք շրջել այդտեղ և ինքներդ համոզվել, թե ինչքան հեռու է Տոյոտան գերեզմաններից, և ինչքան շինություններ, խանութներ կան դրանց միջև: Ու սա օգտագործել մարդկանց էմոցիաների վրա խաղալու համար՝ հերթական ստորությունն է: Սրանց իշխանության օրոք Եռաբլուրը, ցավոք, 2 անգամ մեծացել է, և երևի նպատակ ունեն ավելի մեծացնելու», - նշել է նա: