Աշխարհի լուրերը՝ 1 րոպեում (02.02.2024)

1.  Ալմաթիում կայացել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ։ Այս տարի նախագահությունը ստանձնեց Հայաստանի Հանրապետությունը: 
2.  Գերմանիայում հասարակական տրանսպորտի աշխատակիցները գործադուլ են անում՝ ավտոբուսները, մետրոները և տրամվայները գրեթե չեն աշխատում։ Ավելի քան 90 հազար մարդ մասնակցել է Գերմանիայի 80 քաղաքներում անցկացվող ցույցերին. գրում են տեղական լրատվամիջոցները։ 
3.  Հունգարիայի խորհրդարանը փետրվարի 5-ին արտահերթ նիստ է հրավիրել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը վավերացնելու համար, չնայած ավելի վաղ խորհրդարանի նախագահը և կառավարությունը պնդում էին, թե դրա համար արտահերթ նիստի անհրաժեշտություն չեն տեսնում։ Խորհրդարանի հերթական նստաշրջանը մեկնարկելու է փետրվարի 26-ին։ Հունգարիան ՆԱՏՕ-ի անդամ միակ երկիրն է, որ դեռ չի վավերացրել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը։
4.  Պայթյուն և խոշոր հրդեհ է տեղի ունեցել Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի բենզալցակայաններից մեկում։ Կարմիր խաչի նախնական տվյալներով՝ երկու մարդ զոհվել է,  300-ը վիրավորվել: 
5.  Բիշքեկի ՋԷԿ-ում վթար է տեղի ունեցել, 5 մարդ է տուժել։ Տուժածներից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք։ Նախնական տվյալներով՝ պայթել է կայանի կաթսաներից մեկը։ Ղրղզստանի արտակարգ իրավիճակների նախարարը հայտնել է, որ իշխանությունները վթարի հնարավոր պատճառներից մեկը դիվերսիան են դիտարկում: