Բժիշկը զգուշացրել է անանուխի բացասական հատկությունների մասին

Ցածր ճնշում ունեցողներին խորհուրդ է տրվում զգույշ լինել անանուխ օգտագործելիս։
Ըստ բժիշկների՝ ճնշումը կարող է էլ ավելի իջնել։ Բույսը նպաստում է արյան անոթների և մազանոթների լայնացմանը։
Անանուխի դրական հատկություններից են մանրէասպան և հակաբորբոքային ազդեցությունները։ Այն բարենպաստ ազդեցություն ունի սրտանոթային համակարգի և աղեստամոքսային տրակտի վրա։ Այն կարող է և՛ աշխուժացնել, և՛ հանգստացնել։
«Լնդերի բորբոքման, ստոմատիտի դեպքում, երբ բերանի խոռոչի լորձաթաղանթը վնասված է, անանուխը նույնպես հաճախ ընդգրկվում է կոկորդի ցավերի դեմ պայքարի տարբեր դեղամիջոցների մեջ»,- ասել է բժիշկ-դիետոլոգ Ելենա Սոլոմատինան Sputnik ռադիոյին տված հարցազրույցում։